Home / Հայաստան / Սպիտակ տան տարածքում պարկուճներ են գտել

Սպիտակ տան տարածքում պարկուճներ են գտել

Վաշինգտոնում` Սպիտակ տան տարածքում, երկու պարկուճ են գտել: Գնդակներից մեկը մխրճվել է ուղեղ շենքի պատուհաններից մեկի մեջ` գրեթե ճեղքելով հատուկ պաշտպանիչ ապակին, իսկ մյուսը հայտնաբերվել է շենքից մի քանի մետր հեռավորության վրա: Ամերիկյան հատուկ ծառայությունների չեն կարողանում դեռևս հստակ պատասխան տալ այն հարցին, թե ով և երբ է կրակել Սպիտակ Տան ուղղությամբ:

Միակ հանգամանքը, որը հատուկ ծառայությունները կապում են այս դեպքի հետ, նոյեմբերի 11-ին Սպիտակ Տան մոտակայքում տեղի ունեցած մեքենաներով փոհրաձգությունն է: Սակայն այդ ժամանակ վարորդը հասցրել էր փախչել, իսկ մեքեանյի մեջ АК47 հրացան էր հայտնաբերվել: Դեպքի առնչությամբ հետախուզում էր հայտարարվել իսպանացի Օսկար Օրտեգա Էրնանդեսի նկատամամբ: Այժմ հատուկ ծառայությունները փորձում են պարզել արդյոք որևէ կապ կա այս երկու իրադարձությունների միջև, հայտնում է The Guardian-ը: