Home / Հայաստան / Ընտրություններից առաջ Ռուսաստանում առաջարկում են խաչ քաշել բոլորի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ընտրություններից առաջ Ռուսաստանում առաջարկում են խաչ քաշել բոլորի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի խումբ ընդդիմադիրներ քաղաքացիական շարժում են սկսել բոլոր կուսակցությունների դեմ: «Խաչ քաշիր բոլորի վրա» կարգախոսով խումբն իր կայքում վստահություն է հայտնում է, որ ընտրությունները անարդար և ոչ ազատ են լինելու:

«Քվեաթերթիկներում միայն իշխանությունների կուսակցությունն է և նրա խամաճիկները: Վարչական ռեսուրսների զանգվածային օգտագործումը, համատարած հեռուստատեսային գրաքննությունը և զանգվածային ընտրակեղծիքների հարցում կուտակված փորձը որևէ կասկած չեն թողնում, որ 2011 թվականի դեկտեմբերի 4-ին և 2012 թվականի մարտին ոչ թե ընտրություններ են  կայանալու, այլ սեփական իշխանությունը պահպանելու պուտինյան կորպորացիայի հատուկ օպերացիա», – ասված է խմբի կայքում:

Քաղաքացիական շարժման կազմակերպիչները մեկ տարբերակ են առաջարկում` քվեարկել բոլորին դեմ: Ի դեպ, նրանք որպես շարժման խորհրդանիշ են ընտրել Նախ-նախ անունով խոզուկին և հասցրել են երկու մուլտֆիլմ նկարահանել, որոնք վերնագրվել են «Նախ-նախ խոզուկի արկածները պուտինյան Ռուսաստանում»: