Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը Տիգրան Սարգսյանի պահվածքում յուրահատկություն է նկատել

ՀՀԿ-ական պատգամավորը Տիգրան Սարգսյանի պահվածքում յուրահատկություն է նկատել

ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը չգիտի՝ արդյոք  ուրբաթ մարզահամերգային համալիրում Երիտասարդների օրվան  նվիրված իր ելույթի ժամանակ վարչապետը հարբած էր, թե՝ ոչ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա դժվարացել է ասել, թե ինչ է կատարվել իրականում, սակայն նշել է, որ վարչապետի պահվածքում ինչ-որ յուրահատկություն կար:

Ինչ վերաբերում է Էներգետիկայի նախարար Արմեն Մովիսիյանի` iPad-ով  «շարիկ գլորելուն», ապա ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, որ ինքը  այդ տեսանյութը չի  դիտել և այդ առնչությամբ ոչինչ ասել չի կարող: