Home / Հայաստան / Ղարաբաղում հերթապահության ժամանակ 19-ամյա զինվոր է սպանվել

Ղարաբաղում հերթապահության ժամանակ 19-ամյա զինվոր է սպանվել

Նոյեմբերի 19-ին, ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանը:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: