Home / Հայաստան / Սևանի ոլորաններում առավոտյան խցանում է առաջացել

Սևանի ոլորաններում առավոտյան խցանում է առաջացել

Նոյեմբերի 19-ին, ժամը 07.05-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում` Սևանի ոլորաններում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են տրանսպորտային միջոցներ. առաջացել է խցանում:

Դեպքի վայր է մեկնել «Դիլիջանի  Ճանշին» ՓԲԸ-ի 2 տեխնիկա. այժմ կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ նոյեմբերի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են: