Home / Հայաստան / Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը` Աշտարակի մոտ

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը` Աշտարակի մոտ

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15.52-ին ՀՀ տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշտարակ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Թույլ ցնցումներ են զգացվել նաև Երևանում: