Home / Հայաստան / Պերուում տասնյակ զոհաբերված երեխաների են գտել

Պերուում տասնյակ զոհաբերված երեխաների են գտել

Պերուի Սիլուստանի հրապարակում հնագիտական պեղումներ անցկացնող խումբը ենթադրաբար 600-700 տարի առաջ զոհաբերված 44 երեխաների մնացորդներ է հայտնաբերել: Երեխաները զույգերով թաղված են եղել քարե հուղարկավորական աշտարակներում դրված զամբյուղներում: Հետազոտողների կարծիքով, երեխաների միջին տարիքը տատանվում է մի քանի օրականից մինչև երեք տարեկան:

Հնագետները կարծում են, որ մնացորդները պատկանում են 1200-ից մինչ 1450 թվականները Պերուի հարավում գտնվող Պունո տարածաշրջանում իշխած Կոլյա թագավորության ժողովուրդներին: