Home / Հայաստան / Ստրոս-Կանը դատի է տալու ֆրանսիական պարբերականներին

Ստրոս-Կանը դատի է տալու ֆրանսիական պարբերականներին

ԱՄՀ նախկին  նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանը որոշել է դատի տալ մի շարք ֆրանսիական թերթերի և ամսագրերի իրեն զրպարտելու համար:

Ինչպես հայտնել են քաղաքական գործչի փաստաբանները, մոտ ժամանակներս դատական հայցեր են ներկայացվելու այնպիսի պարբերականների դեմ, ինչպիսիք են «Ֆիգարոն», «Էքսպրեսը» , «Նուվել օբսերվատերը» և «Պարի մատչը»:

Նշենք, որ  Նյու Յորքում հյուրանոցի սպասուհու, ինչպես նաև Փարիզում լրագրողի կողմից բռնաբարություն իրականացնելու մեջ մեղադրվելուց հետո, ժամանակին աշխարհի ազդեցիկ տնտեսագետներից մեկը այժմ հայտնվել է մեկ այլ սկանդալի կենտրոնում: Ֆրանսիայի շքեղ հյուրանոցներից մեկում`«Կարլտոնում», ոստիկանների գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ստրոս-Կանը պարբերաբար լինում էր այնտեղ և դիմում էր վճարովի կանանց ծառայություններին:

Դեռ 2011թ. գարնանը Ստրոս-Կանը համարվում էր Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածուն, սակայն նյույորքյան հյուրանոցներից մեկի սպասուհու բողոքի հետևանքով ծավալված սեքս սկանդալը ազդել է քաղաքական գործչի վարկի վրա: