Home / Հայաստան / Ադրբեջանցիներն այսուհետ ամուսնանալիս ստիպված կլինեն ապացուցել, որ հիվանդ չեն

Ադրբեջանցիներն այսուհետ ամուսնանալիս ստիպված կլինեն ապացուցել, որ հիվանդ չեն

Ադրբեջանցի երիտասարդներն այսուհետ ամուսնական կապեր հաստատելուց առաջ ստիպված կլինեն բժշկական տեղեկանք ներկայացնել իրենց առողջական վիճակի մասին: Ինչպես հայտնում է 1news.az-ը , այս մասին չորեքշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Միլի Մեջլիսի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Խադի Ռաջաբլին:

«Այսօր Ադրբեջանում նոր ընտանիքներ են ստեղծվում, և հաճախ պարզվում է, որ նորապսակներից մեկը թմրամոլ է կամ էլ երկուսն էլ թալասեմիայի (սակավարյունություն, հիվանդությունն, որն  առաջանում է A հեմոգլոբինի սինթեզի խանգարման հետևանքով) կրողներ են, արդյունքում նրանց երեխան նույնպես անառողջ է ծնվում: Այս ամենը խոսում է ամուսնանալիս անպայման բժշկական տեղեկանք տրամադրելու անհրաժեշտության մասին»,-նշել է Ռաջաբլին: