Home / Հայաստան / Բնապահպանները գրոհել են Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջը

Բնապահպանները գրոհել են Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջը

10 օր է` Սյունիքի մարզի Լեռնաձորի գյուղի մերձակայքում վերսկսվել են ուրանի որոնողական աշխատանքները, թեև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պաշտոնական նամակով գյուղի բնակիչներին հավաստիացրել էր, որ հանքավայր գույություն չունի: Ուրանի որոնողական աշխատանքների վերսկսմանը արձագանքել են բնապահպանները:

Նրանք առաջարկում են վարչապետի Տիգրան Սարգսյանի  Facebook-ի էջում գրել հետևյալ կարճ հաղորդագրությունը. «Ուրանի հանքի շահագործումը Հայաստանում ցեղասպանություն է խաղաղ պայմաններում: Մենք դեմ ենք Հայաստանում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը»: Այս պահին հասարակական այս նախաձեռնության իրենց մասնակցությունն են բերել Facebook-ի բազում օգտագործողներ: