Home / Հայաստան / Իսրայելցիները կովի կաշվից մարդկային դեմք են ստացել

Իսրայելցիները կովի կաշվից մարդկային դեմք են ստացել

Իսրայելական «Շիբա» հիվանդանոցում մաշկի փոխպատվաստման և վերականգնման բացառիկ վիրահատություն է տեղի ունեցել: Չորրորդ կարգի այրվածքներ ունեցող 16-ամյա իսրայելաբնակ Խեն Կանդլեկերին կովի հյուսվածքներից աճեցրած մաշկ են փոխպատվաստել: Երեք տարի առաջ երիտասարդը վնասվել էր օդի թարմացուցիչի պայթյունի հետևանքով, որն անձամբ ինքն էլ այրել էր: Պայթյունից հետո Խենը երրորդ և չորրորդ կարգի այրվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել:

Արհեստական մաշկ աճեցնելու համար մասնագետները ստիպված են եղել կովի հյուսվածքներից կոլագեն և էլաստին դուրս բերել: Լաբորատոր պայմաններում մշակելով կոլագենն ու էլաստինը, իսրայելցի բժիշկները կարողացել են արհեստական մաշկ ստանալ, որն իր հատկություններով մոտ է մարդակայինին:

Արդյունքում արհեստական մաշկի օգտագործմամբ վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել: Վիրաբույժները կարողացել են վերականգնել Խեն Կանդելեկերի մաշկի 75 % տոկոսը: Ինչպես նշում են լրագրողները, դեմքի վերականգնումից հետո երեք տարվա մեջ առաջին անգամ նա կարողացել է ժպտալ առանց ցավ զգալու: