Home / Հայաստան / Եգիպտոսում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են. ՖՈՏՈ

Եգիպտոսում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են. ՖՈՏՈ

Եգիպտոսում 9 տարածաշրջաններում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` առավել շատ քվեներ են ստացել իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը, սալաֆիտ-ֆունդամենտալիստների «Ան-Նուր» կուսակցությունը և նախկին ռեժիմի գործիչները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Առաջին պաշտոնական տվայալները ԿԸՀ-ն կհայտարարի միայն այսօր երեկոյան, այն էլ, ինչպես նշել է Գերագույն ընտրական հանձնաժողովի ղեկավարը, հայտարարվելու են միայն ընտրությունների մասնակցության մասին տվյալներ:

Անմիջապես ընտրությունների արդյունքները, ինչպես ակնկալվում է, հայտնի կդառնան միայն ընտրությունների հաջորդ երկու փուլերի անցկացումից հետո, որոնք տեղի կունենան դեկտեմբերին և հունվարի սկզբին մնացած 18 գավառներում:

Նշենք, որ ընտրությունների ավարտից հետո կրկին բախումներ են սկսվել մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում: Ուժայինները արցունքաբեր գազ են կիրառել: