Home / Հայաստան / Կնոջ դեմքն այրվել է սովորական վիրահատության ժամանակ

Կնոջ դեմքն այրվել է սովորական վիրահատության ժամանակ

Ֆլորիդայի North Okaloosa բժշկական կենտրոնում անցկացված վիրահատության հետևանքով հիվանդի ողջ դեմքն այրվել է: Այժմ կինը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ հիվանդանոցը ներողություն է խնդրում բժշկական սխալի համար:

Դեպքը տեղի է ունեցել 29-ամյա Քիմ Գրեյսի գլխի քաղցկեցի բիոպսիայի սովորական պրոցեդուրայի ժամանակ, և ինչ որ պահի կնոջ դեմքը կրակի մեջ է հայտնվել:

Հիվանդանոցի ղեկավարությունը դեռևս չի բացատրել, հատկապես ինչն է դարձել նման իրավիճակի պատճառ, թեև բժիշկները հայտնել են լրագրողներին, որ այսպես կոչված «վիրահատական հրդեհները» բավական տարածված երևույթ են: Դրանք պայմանավորված են ծայրահող բարձր ջերմաստիճանով, որի համար հաճախ «վառելանյութ» են դառնում, օրինակ, բժշկական սպիրտը, և մի շարք այլ դյուրաբռնկուն նյութեր: