Home / Հայաստան / Լիբանանի նախագահը կայցելի Հայաստան

Լիբանանի նախագահը կայցելի Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սլեյմանի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն: