Home / Հայաստան / Կանանց մոտ քաղցրից կարող են բեղեր աճել

Կանանց մոտ քաղցրից կարող են բեղեր աճել

Տորթերի և թխվածքների սիրահար կանայք ստիպված կլինեն վերանայել քաղցրի հանդեպ իրենց մոտեցումը: Պարզվել է, որ քաղցրավենիքը դեմքի մազերի ակտիվ աճ է առաջ բերում:

Էնդոկրինոլոգ Ռինա Դևիդսոնը վստահ է, որ քաղցրից կախվածությունը կարող է հանգեցնել վերին շուրթի, կզակի և այտերի վրա կոպիտ մազածածկույթի ի հայտ գալուն:

Շաքարավազի և մշակված ածխաջրերի մեծ քանակությունը նպաստում է մազերի ակտիվ աճին: Հենց այս բաղադրիչներն էլ առկա են հնարավոր բոլոր տեսակի տորթերում և թխվածքաբլիթներում:

«Հարցն այն է, որ մեծ քանակությամբ քաղցրավենիք ուտելու դեպքում, կարող է ինսուլինային դիմադրություն ձևավորվել: Իսկ դա արդեն լուրջ սինդրոմ է, որի ժամանակ ինսուլին հորմոնը, որը վերահսկում է արյան մեջ շաքարի քանակությունը, նվազ էֆֆեկտիվ է դառնում  և արդեն չի կարողանում պայքարել գլյուկոզայի ավելցուկի դեմ:

Եվ օրգանիզմը սկսում է ավելի ու ավելի շատ հորմոն արտադրել, որպեսզի պայքարի շաքարի քանակության հետ: Այնուհետև շղթայական ռեակցիա է լինում: Հորմոնալ փոփոխություններին արձագանքում են ձվարանները` սկսելով մեծ թվով տղամարդկային տեստոստերոն  հորմոն արտադրել, որն էլ հանգեցնում է մազերի աճին»,- պարզաբանել է դիետոլոգ Մերիլին Գլենվիլը: