Home / Հայաստան / Նշանակվեց Շենգավիթի նոր թաղապետը

Նշանակվեց Շենգավիթի նոր թաղապետը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը:

Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին և իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակից լինել  համայնքում իրականացվող  ծրագրերին:

«Այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ: Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ, այլև զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել», – նշել է քաղաքապետը: