Գլխավոր / Հայաստան / Խուճապի համար հիմք չկա. Հայաստանում այսօր երկրաշարժ չի գրանցվել

Խուճապի համար հիմք չկա. Հայաստանում այսօր երկրաշարժ չի գրանցվել

Այսօր՝  ժամը 17:00-ին, Epress.am-ի խմբագրություն են զանգել մի խումբ բնակիչներ և տեղեկացրել, որ  Էջմիածին քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել: Նրանց պնդմամբ՝ իրենք  ուժգին ցնցումներ են զգացել:

Epress.am-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության բաժնի պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը նշել է, որ Հայաստանի տարածքում այսօր՝  դեկտեմբերի 7-ին, 17:00-ի դրությամբ երկրաշարժ չի գրանցվել:

«Շատ հաճախ բնակիչների մոտ  երկրաշարժի  տպավորություն են ստեղծում  շրջակայքում կատարվող  շինարարական  աշխատանքները և շինհրապարակներում իրականացվող պայթյունները: Շինտեխնիկայի առաջացրած աղմուկից շփոթություն, անհանգստություն է առաջանում մարդկանց շրջանում: Արդյունքում խուճապ է սկսվում, ու քաղաքացիները ահազանգում են մեզ:Կարող եմ հստակ ասել, որ այս պահի դրությամբ  բոլոր սարքերն աշխատում են, և  Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ չի գրանցվել», — ասել է Աշխեն Թովմասյանը: