Home / Հայաստան / Ուկրաինայում Ստալինի արձանի դեմ պայքարելու համար դիմել են Հիտլերին

Ուկրաինայում Ստալինի արձանի դեմ պայքարելու համար դիմել են Հիտլերին

Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում Ֆաշիտսկան Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի պատկերով ցուցապաստառ է հայտնվել, որի վրա գրված է` «Ես ինչո՞վ եմ վատ Ստալինից, իմ հուշարձանն էլ կանգնեցրեք»: Հիտլերի ծաղրանկարով պաստառը հայտնվել էր Զապորոժյեի կենտրոնում տեղի լրագրողների նախաձեռնությամբ, որոնք սրանով ցանկացել են իրենց բողոքն արտահայտել քաղաքում ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հուշարձանի տեղադրման վերաբերյալ: Պաստառը մի քանի ժամ անց հանվել է:

Նշենք, որ պաստառը տեղադրվել է քաղաքի ամենաբանուկ խաչմերուկում: Հիտլերի պատկերը գտնվել է Իոսիֆ Ստալինի հուշարձանի ֆոնին:

Ուկրաինայի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները և Մեծ հայրենական պատերազմի վետերանները խնդրում են նախագահ Յանուկովիչին պատժել ակցիայի կազմակերպիչներին: Լրագրողները մտադիր են պայքարել մինչև վերջ և վերադարձնել պաստառն իր տեղը: Նրանք նշում են, որ գովազդային պաստառի տեղի համար մեկ ամսվա վարձավճար են տվել: