Home / Հայաստան / Մոսկվայի վերաբերմունքը Երևանի հանդեպ ակնհայտորեն «այն չէ». ադրբեջանցի քաղաքագետ

Մոսկվայի վերաբերմունքը Երևանի հանդեպ ակնհայտորեն «այն չէ». ադրբեջանցի քաղաքագետ

Քաղաքական նորարարության և տեխնոլոգիայի ադրբեջանական կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն լրագրողներին է ներկայացրել միջազգային և տարածաշրջանային հասարակական-քաղաքական գործընթացների նոյեմբերյան արդյունքներին մասին ամսական վերլուծական զեկույցը: Նրա խոսքով` Մոսկվայի վերաբերմունքը Երևանի նկատմամբ արդեն ակնհայտորեն «այն չէ», ինչ նախկինում էր, հաղորդում է «Զերկալոն»:

«Ռուսաստանը հրաժարվել է ֆինանսավորել Հայաստանում գտնվող Մեծամորի ԱԷԿ-ը, որը Երևանը ողջ աշխարհին ներկայացնում էր որպես ռուսաստանյան օբյեկտ, – պարզաբանել  փորձագետը, – Բացի դրանից, հայտնի է, որ Իրանը պատրաստվում է երկաթուղային գիծ անցկացնել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան: Այն կիրականացվի Հայաստանում կառուցվելիք երկաթուղային գծի փոխարեն: Տվյալ նախագիծը պետք է ֆինանսավորեր Մոսկվան: Հայաստանը դժգոհություն հայտնեց և Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերը չպաշտպանելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ»:

Ահմեդօղլուի խոսքով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ավելի ու ավելի ակտիվորեն միջամտում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Ըստ քաղաքագետի` Վրաստանը քաղաքական ռեսուրսներ ունի, որպեսզի Հայաստանի վրա ճնշում գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Մասնավորապես, դա տարածքային գործոնն է: Պաշտոնական Երևանը կարող է զրկվել Վրաստանից` որպես հուսալի տրանզիտից»,- եզրակափակել է Մուբարիզ Ահմեդօղլուն: