Home / Հայաստան / Ուկրաինուհիները մերկ կրծքով են պաշտպանում ռուսաստանյան ընդդիմադիրներին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ուկրաինուհիները մերկ կրծքով են պաշտպանում ռուսաստանյան ընդդիմադիրներին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ուկրաինական սկանդալային FEMEN շարժման ակտիվիստները որոշել են մերկ կրծքով պաշտպանել ռուսաստանյան ընդդիմությանը, որը երկուշաբթի օրվանից բողոքի ակցիաներ է անցկացնում «ընդդեմ կեղծված խորհրդարանական ընտրությունների», գրում է Newsru.com կայքը:

Կայքը նշում է, որ Մոսկվա ժամանած երեք աղջիկներին չի վախեցրել անգամ  ցուրտ եղանակը (մայրաքաղաքում կեսօրից հետո 0-ից ցածր ջերմաստիճան է գրանցվել) և Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցու դիմաց իրենց վրայից հանելով տաք բաճկոնները, վերարկուներն ու շարֆերը`նրանք կրկին գոտկատեղից վերև մերկացել են:

Աղջիկները ձեռքերում պահել են հետևյալ գրությամբ պաստառ` «Աստված, Թագավորին քշիր»` ակնարկելով Ռուսաստանում տիրող ռեժիմի փոփոխությունը:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության թղթակցի հետ զրույցում աղջիկները պարզաբանել են, որ Մոսկվա են ժամանել, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն ռուսաստանյան ընդդիմությանը, որը հանդես է գալիս դեկտեմբերի 4-ին կայացած անարդար ընտրությունների դեմ:

Նրանց ակցիան տևել է մոտ կես ժամ: Այնուհետև եկեղեցու պահակները սկսել է գրոհել ուկրաինուհիներին`խլելով նրանցից պաստառները, միաժամանակ փորձելով ծածկել աղջիկների մերկ մարմինները վերարկուներով: Ռադիոկայանի թղթակցի խոսքով` աղջիկները համառորեն ընդդիմանում էին,  փախչում, բղավում: Արդյունքում` եկեղեցու պահակները աղջիկներին տարածքից հեռացնելու համար ոստիկանների օգնությանն են դիմել: