Home / Հայաստան / Փաշինյանը ոստիկաններին կոչ արեց չկատարել ապօրինի հրամանները. երթը` ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Փաշինյանը ոստիկաններին կոչ արեց չկատարել ապօրինի հրամանները. երթը` ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Հայ Ազգային Կոնգրեսի երթն այսօր առաջնորդում էր ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երթի մասնակիցները, հասնելով Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկ, լուռ, բռունցքները վեր պարզած, անցան Մյասնիկյանի արձանի մոտով` հարգելով 2008 թվականի Մարտի մեկի զոհերի հիշատակը:

Դրանից հետո երթի մասնակիցները սկսեցին վանկարկել «Սերժիկ, հեռացիր», «Անսերժ, ազատ Հայաստան», «Պայքար, պայքար մինչև վերջ» և այլ կարգախոսներ:

Նշենք նաև, որ ՌԴ դեսպանատան և ՀՀ կառավարության շենքերի առջև կանգնած էին բազմաթիվ ոստիկաններ: Կառավարության շենքի մոտ երթի մասնակիցները սկսեցին վանկարկել «Տիգրան` խեղկատակ», այնուհետև սկսեցին ոտքերով դոփել:

Երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով քաղաքացիներին հիշեցնում էր, որ մարդկանց առանց իրենց ցանկության չի կարելի անդամագրել որևէ միության, և նշում էր, որ նման բան անում է ՀՀԿ-ն: Փաշինյանը կոչ արեց ոստիկաններին չկատարել իրենց ղեկավարների ապօրինի հրամանները: Երթն ավարտվեց Ազատության  հրապարակում: