Home / Հայաստան / Ռուսաստանը սառցե հյուրանոց կունենա

Ռուսաստանը սառցե հյուրանոց կունենա

Յակուտսկում կհայտնվի Ռուսաստանում առաջին շուրջամյա սառցե մինի հյուրանոցը, որը կլրացնի «Մշտական սառույցի թագավորություն» տուրիստական համալիրը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հյուրանոցը, որի կառուցման համար երկու տարի կպահանջվի, ընդամենը մի քանի սենյակներ կունենա` սառցե կահույքով և եղնիկների մորթով: Հաստատությունում զրոյից ցածր ջերմաստիճան է պահվելու:

Զբոսաշրջիկները կկարողանան համարներում մի քանի ժամ անցկացնել, կամ գիշերել:

«Մշտական սառույցի թագավորություն» համալիրն իրենից ներկայացնում է լեռան մեջ գտնվող հսկայական սառցե բեկոր, որը մշակել են սառույցի հետ աշխատող քանդակագործները: Համալիրն ընդգրկում է մի քանի սրահներ, այդ թվում թագավորական և արարողակարգային, մինի-թանգարան, սառցե գրասենյակ և բար, ինչպես նաև սահաբլուր: