Home / Հայաստան / Սաուդյան Արաբիայում գլխատել են «վհուկին»

Սաուդյան Արաբիայում գլխատել են «վհուկին»

Դեկտեմբերի 12-ին Սաուդյան Արաբիայում գլխատվել է վհուկության մեջ մեղավոր ճանաչված տեղի բնակչուհին, հայտնում է Agence France-Presse-ը:

«Ամինա բինտ Աբդուլխալիմ Նասերը գլխատվել է վհուկության և գերբնական ուժերի օգտագործման համար»,-գործակալությանը հայտնել են թագավորության ներքին գործերի նախարարությունից` հավելելով, որ «վհուկի» գլուխը կտրել են:

Սաուդյան Արաբիայի քրեական օրենսդրությունը հիմնված է խիստ կրոնական կետերի վրա: Տեղի օրենսդրությունը չի ողջունում հոգիների, ջիների և նմանատիպ այլ երևույթների հետ կապված գործունեությունը:

Նշենք, որ թագավորությունում լայնորեն կիրառվում է մահապատիժը: Այնտեղ կյանքից զրկվում են ոչ միայն վհուկության, այլև բռնաբարության, զինված գողության, սպանության, թմրանյութերի վաճառքի, ինչպես նաև հավատքից հետ կանգնելու համար: