Home / Հայաստան / Վաղը Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Վաղը Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Դեկտեմբերի 13-ին Հայաստանում ամենուրեք սպասվում է  առանց տեղումների եղանակ, էապես չի փոխվելու օդի ջերմաստիճանը, տեղեկացնում է Meteo TV-ն:

Թեև տեղումներ չեն սպասվում, սակայն Հանրապետության առանձին վայրերում հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ավտոճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն:   Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ, տեղ-տեղ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը -5-7, ցերեկային ժամերին 0+2, երեկոյան -1-3:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից Meteo TV-ին հայտնել են, որ դեկտեմբերի 12-ի 09.00-ի դրությամբ մերկասառույց է դիտվում Ալավերդի-Նոյեմբերյան, Մարտունի-Եղեգնաձոր և Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածներում: Մառախուղ է Արարատի մարզում: