Home / Հայաստան / Հայերը, թուրքերը, չինացիները օգնում են Վրաստանին պայքարել Ռուսաստանի դեմ

Հայերը, թուրքերը, չինացիները օգնում են Վրաստանին պայքարել Ռուսաստանի դեմ

Վրաստանը մեկուսացնելու Ռուսաստանի անհաջող փորձերը, որոնք հատկապես ակտիվացել էին վերջին 3 տարիների ընթացքում, պարզապես ձախողվեցին:

Այս մասին նախօրեին Բրյուսելում Եվրամիության հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին:

«Հաջորդ տարվանից թուրք, չինացի, հայ և այլ ոչ եվրոպական ընկերություններ կսկսեն Վրաստանում նոր ձեռնարկություններ կառուցել միայն նրան համար, որ Վրաստանի միջոցով կկարողանան Եվրոպայի հետ ավելի դյուրին կերպով առևտուր անել», – ասել է Գիլաուրին:

«Ողջ աշխարհի քննադատությանն արժանացող Ռուսաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին հայտարարություն է արվում այն մասին, որ Վրաստանը կդառնա Եվրոպայի հետ ազատ առևտուր իրականացնող երկիր: Սա Բրյուսելի և Եվրամիության աջակցության արտահայտումն է, որը հավելյալ նպաստավոր պայմաններ է ստեղծում ներդրողների համար», – հայտարարել է վարչապետը: