Home / Հայաստան / Ձերբակալել են Մանվել Գրիգորյանի մերձավորներից «Կարտոլին»

Ձերբակալել են Մանվել Գրիգորյանի մերձավորներից «Կարտոլին»

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը ձերբակալել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորիկ Միրզախանյանին, որի մոտ 7 գրամ թմրանյութ է հայտնաբերվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Միրզախանյանը Էջմիածնում հայտնի է «Կարտոլ» մականունով և համարվում է գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ: Նա Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ղեկավարն է: Էջմիածնի քաղաքապետն է Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը: