Home / Հայաստան / Պուտինին ցանկանում են մարշալի կոչում շնորհել

Պուտինին ցանկանում են մարշալի կոչում շնորհել

Սանկտ Պետերբուրգի «Ազգային կոմիտե-60» կազմակերպությունը ՌԴ վարչապետ, առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության մարշալի կոչում շնորհելու նախաձեռնությամբ է հանդես եկել:

Երեքշաբթի կայացած նիստի ժամանակ կոմիտեի անդամները միաձայն կողմ են քվեարկել այս գաղափարին, քանի որ կարծում են, որ հասունացել է այդ պահը և որ որոշումը տեղին է: Ինչպես ասվում է կոմիտեի տարածած մամլո հաղորդագրության մեջ, Պուտինին մարշալի կոչում շնորհելու այս նախաձեռնությունը  նպատակահարմար է «աշխարհում տիրող ծանր ռազմաքաղաքական իրավիճակի, հայրենական պատմության դրական փորձի, և Եվրասիայում երկրի դերի բարձրացման ռազմավարական խնդրի լուծման տեսանկյունից»:

Ավելի վաղ «Ազգային կոմիտե-60»-ը արդեն հանդես է եկել ինքնատիպ գաղափարներով: Օրինակ, առաջարկ էր արվել Պետերբուրգում կանգնեցնել Զուրաբ Ծերեթելիի կողմից ստեղծված Պուտինի հուշարձանը: Մինչ այդ առաջարկ էր արվել «ազգային առաջնորդի» հուշարձանը կանգնեցնել Սմոլնի  հրապարակի առջև և պարգևատրել նրան Ռուսաստանի հերոսի աստղով: