Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ,ՎԻԴԵՈ.Ինչպես են հյուսիսկորեացիները սգում «գերհոգնածությունից» մահացած առաջնորդի մահը

ՖՈՏՈՇԱՐՔ,ՎԻԴԵՈ.Ինչպես են հյուսիսկորեացիները սգում «գերհոգնածությունից» մահացած առաջնորդի մահը

Հյուսիսային Կորեայի բնակիչները սգում են 1994 թվականից երկիրը  ղեկավարող  Կիմ Չեն Իրի մահը: Պաշտոնական տվյալների համաձայն, նա մահացել է դեկտեմբերի 17-ին` տեղի ժամանակով 08:30-ին` իր հայտնի զրահապատ գնացքով երկրում իրականացվող տեսչական այցի ժամանակ:

Ինչպես հայտնել էր Հյուսիսային Կորեայի ազգային հեռուստաալիքը 69-ամյա Կիմ Չեն Իրը մահացել է «հոգեկան և ֆիզիկական գերհոգնածության պատճառով, որը պայմանավորված էր հանուն հայրենիքի տարվող աշխատանքներով»:

ԿԺԴՀ-ի ղեկավարի մարմինը տեղափոխել են Պխենյանում գտնվող Կիմուսանսկ հուշահամալիրի պալատ (Կիմ Իր Սենի դամբարան): Սգո արարողությունները երկրում սկսվել են դեկտեմբերի 17-ին և կշարունակվեն մինչ դեկտեմբերի 29-ը: Այս ընթացքում ԿԺԴՀ-ն չի ընդունի արտասահմանյան պատվիրակություններ, բացի դա արտասահմանցիներին չի թույլատրվելու մոտենալ հուղարկավորության արարողության վայրին: