Home / Հայաստան / Ստեփան Դեմիրճյանն այցելել է Արագածոտնի մարզ

Ստեփան Դեմիրճյանն այցելել է Արագածոտնի մարզ

Դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հրավերով գյուղ է գնացել  ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և հանդիպում է  ունեցել տեղի բնակիչների հետ: Բացի Օհանավանի բնակիչներից հանդիպմանը մասնակցել են նաև հարակից գյուղերի բնակիչներ:

Հանդիպման ժամանակ  քննարկվել են քաղաքական, սոցիալ-տնտեսական և համայնքային բնույթի տարբեր հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյնաը, Արման Մուսինյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Հարությունյանը և Կոնգրեսի  տարածքային կառույցների ղեկավարներ: