Home / Հայաստան / Ձերբակալություններ Թուրքիայում. թիրախ են դարձել նաև լրագրողները

Ձերբակալություններ Թուրքիայում. թիրախ են դարձել նաև լրագրողները

Թուրքիայի 7 տարբեր շրջաններում 38 մարդ է ձերբակալվել «Քրդական համայնքների միության»  (KCK) հետ կապ ունենալու մեղադրանքով:

Ձերբակալվածների մեջ են նաև մեծ թվով լրագրողներ, այդ թվում` AFP գործակալության ֆոտոլրագրող Մուսթաֆա Օզերը:

Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը համապատասխան գործողություններ է իրականացրել Անկարայում, Ստամբուլում, Մերսինում, Դիարբեքիրում, Վանում, Շիրնակում և Իզմիրում: Կասկածյալները ձերբակալվել են  KCK-ի ներսում «Գաղափարական ոլորտի կենտրոնի» մի մասը լինելու մեղադրանքի համաձայն:

Ոստիկանական ռեյդ է իրականացվել նաև«Էտկին» լրատվական գործակալության, քրդամետ «Դիքլե» գործակալության և «Օզգյուր Գյունդեմ» օրաթերթի գրասենյակներում:

Ոստիկանությունը ռեյդ է իրականացրել նաև երկրաշարժից տուշած Վանի շրջանում տեղակայված «Էտկին» գործակալության վրանում և առգրավել է բոլոր համակարգիչներն ու սկավառակները:

KCK-ն Թուրքիայում համարվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը, իսկ PKK-ին ԱՄՆ-ի և Եվրամիությունը ահաբեկչական կուսակցություն է ճանաչում: