Home / Հայաստան / Ստեղծվել է աշխարհում առաջին արհեստական սիրտը երեխաների համար

Ստեղծվել է աշխարհում առաջին արհեստական սիրտը երեխաների համար

Berlin Heart ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին արհեստական սիրտը երեխաների համար:

Սննդամթերքի որակի և դեղամիջոցների վերահսկման վարչությունը թույլատրել է սարքի կիրառումը:

Ոչ շատ մեծ չափի շնորհիվ Excor սարքը կարելի է ժամանակավորապես որպես իմպլանտ տեղադրել նորածինների, երեխաների և դեռահասների օրգանիզմում կյանքի արհեստական պահպանման համար: Դա թույլ կտա նրանց սպասել դոնորական սրտի փոխպատվաստմանը, հայտնում է MIGnews.com-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ամեն տարի դոնորական սրտի փոխպատվաստմանը սպասելիս մահանում է աշխարհում երեխաների 17%-ը և նորածինների 23%-ը: