Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը ցավակցել է Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ

Տեր-Պետրոսյանը ցավակցել է Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ

Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցական հեռագիր է հղել Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի գրասենյակ` ցավակցելով վերջինիս մահվան կապակցությամբ:

«Հայ Ազգային Կոնգրեսի անունից անկեղծորեն ցավակցում եմ Նախագահ Հավելի ընտանիքին և Չեխիայի ժողովրդին։

Վացլավ Հավելը պատմության մեջ կմնա որպես մի առաջնորդ, որը գլխավորել է իր ժողովրդի հաղթական պայքարը հանուն ժողովրդավարության: Նրա անձի պատմական կարևորությունը, սակայն, չի սահմանափակվում իր հայրենիքով: Նախագահ Հավելի անմնացորդ նվիրումը ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին ոգեշնչման աղբյուր է եղել Արևելյան Եվրոպայում ու նախկին Խորհրդային Միությունում ժողովրդավարության համար պայքարող մի ամբողջ սերնդի համար», – նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը: