Home / Հայաստան / «Մեդվեդևը» լողափին գրկում է շիկահեր աղջիկներին ու պինգվին ձևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)

«Մեդվեդևը» լողափին գրկում է շիկահեր աղջիկներին ու պինգվին ձևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)

Ռունեթում մեծ արագությամբ տարածվում է ՌԴ առաջնորդ Դմիտրի Մեդվեդևի «մասնակցությամբ» «Նախագահի 2012թ. Ամանորյա ուղերձը»  գովազդային հոլովակը: Տեսահոլովակում «շորտերով «Մեդվեդևը» տրոպիկական լողափին գրկում է փարթամ բարեմասնություններով աղջիկների և պինգվին ձևանում: Ընդամենը մեկ օրում տեսանյութը 1 միլիոն դիտում ունի:

«Ամանորյա ուղերձը սկսվում է ավանդական կերպով. նախագահըւ երեկոյան Մոսկվայի ֆոնին հիշեցնում է հեռուստադիտողներին` ինչպիսին էր նախորդ տարին: Բայց արդեն 7-րդ վայրկյանից դեկորացիաները տեղափոխում են, և երկրի նախագահը հայտնվում է լողափին` լողազգեստներով աղջիկների և սիրով զբաղվող կապիկների մեջ:

Ի դեպ, իր պարտականություններին «նախագահը» այս տեսանյութում էլ է շատ լուրջ վերաբերվում. հրաժարվում է գարեջրից և չի արձագանքում կադրից դուրս  ձայնին. «Դիմ, դե հերիք է ժամանակ մեռցնես, գնացինք լողալու»:

Տեսանյութը ստեղծվել է տուրիստական ծառայությունների կայքի գովազդի համար:

Իսկ թե ինչ է սպասվում «Մեդվեդևի Ամանորյա ուղերձի» հեղինակներին, դժվար է կանխատեսել: