Home / Հայաստան / Հղի կինը 10 շաբաթ պառկել է 45 աստիճան անկյան տակ` երեխային փրկելու համար

Հղի կինը 10 շաբաթ պառկել է 45 աստիճան անկյան տակ` երեխային փրկելու համար

Երկու անհաջող հղիության հետևանքով երեխաներին կորցրած Դոննա Քելին երրորդ հղիության ժամանակ որոշել է արտասովոր և միաժամանակ հերոսական քայլի գնալ` երեխայի կյանքը պահպանելու նպատակով:

Հղիության 5-րդ ամսում նրան հայտնել են, որ երեխային կրկին կորցնելու վտանգ կա, քանի որ ուլտրաձայնային ստուգումը ցույց էր տվել, որ արգանդի պարանոցին հասցված վնասը նշանակում է` երեխան շատ է ներքև ընկել: Արդյունքում բժիշկները որոշել են, որ հավասարակշռությունը պահպանելու համար 29-ամյա մայրը մինչ երեխայի ծնունդը պետք է 45 աստիճան անկյան տակ պառկած մնա` ոտքերը վեր բարձրացրած:

10 շաբաթների ընթացքում օրական 24 ժամ նա գլխիվայր պառկած է եղել հիվանդանոցում մինչ առողջ դստեր`Ամելիի  ծնունդը:

Մայրը ստիպված է եղել ուտել, կարդալ և հեռուստացույց դիտել միևնույն դիրքով:

«Սկզբում ես ինձ հիվանդի պես էի զգում, բայց մի քանի օր անց մարմինս հարմարվեց այդ դիրքին, ես էլ սովորեցի դրան»,- պատմել է մայրը: