Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նիկոլա Սարկոզիին

Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նիկոլա Սարկոզիին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատա­պարտող օրինագծի ընդունման կապակցությամբ: Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նիկոլա Սարկոզիին՝ ընդգծելով որ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պատմական այցից և Երևանում՝ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում արտասանած Ձեր վճռական խոսքերից ընդամենը երկուսուկես ամիս անց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատա­պարտող օրինագծի ընդունումը լավագույն վկայությունն է Ձեր անձնական հանձնա­ռության, հայ-ֆրանսիական ամուր բարեկամությանը Ձեր հավատարմության, մեր տարածաշրջանում բաժանարար գծերի վերացմանն ու ժողովուրդների հաշ­տեցմանը Ձեր նվիրվածության», – ասված է ՀՀ նախագահի նամակում: