Home / Հայաստան / Ֆրանսիան պետք է դուրս գա Մինսկի խմբից. Գյուլը բողոքում է Սարկոզիից

Ֆրանսիան պետք է դուրս գա Մինսկի խմբից. Գյուլը բողոքում է Սարկոզիից

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է դուրս գա ղարաբաղյան հակամարտության զբաղվող հարցով ԵԱՀԿ Մինսկի Խմբից, եթե ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը վավերացվի Սենատի կողմից և օրենքի ուժ ստանա: Այս մասին հաղորդում է Today’s Zaman-ը:

Ուրբաթ լրագրողների հետ զրույցում Գյուլն ընդգծել է, որ եթե Ֆրանսիան վավերացնի համապատասխան օրենքը, նա կկորցնի իր ոչ կանխակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախդնրի լուծման հարցում:

Գյուլը քննադատության է ենթարկել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին Թուրքիայի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունենալու համար` վկայակոչելով այն հանգամանքը, որ վերջինս օրեր շարունակ չի պատասխանել Գյուլի զանգերին:

«Երկրների ղեկավարները զրուցում են անգամ պատերազմի ժամանակ», – բողոքել է Գյուլը: