Home / Հայաստան / «Բա մեր ջանը քար ա՞». «Փարիզյան սուրճի» սեփականատիրոջը համոզում են մնալ Հայաստանում

«Բա մեր ջանը քար ա՞». «Փարիզյան սուրճի» սեփականատիրոջը համոզում են մնալ Հայաստանում

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը և Ստեփան Սաֆարյանը հորդորում են «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանին փոխել Հայաստանը լքելու մտադրությունը և շարունակել Հայաստանում իր բիզնեսը: «Ժառանգության» պատգամավորները միացել են Աբովյան փողոցում գտնվող սրճարանի մոտ անցկացվող ակցիային:

Անահիտ Բախշյանի խոսքով` Հայաստանից հեռանալու որոշումը ենթադրում է իշխանությունների հաղթանակ:

«Բա մեր ջանը քար ա՞, որ այսքան տարի դիմադրում ենք», – ասել է Անահիտ Բախշյանը:

Տիկին Գործունյանը հայտնել է, որ իր որոշումից հետ չի կանգնելու, իսկ հեռանալուց հետո էլ շարունակելու է պայքարը:

Այս պահին «Փարիզյան սուրճի» մոտ ակցիան շարունակվում է: