Home / Հայաստան / Թուրք հակերները կոտրել են ֆրանսիացի պատգամավորի կայքը

Թուրք հակերները կոտրել են ֆրանսիացի պատգամավորի կայքը

Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված ցեղասպանությունների քրեականացնող օրինագծի նախաձեռնող Վալերի Բոյերի կայքը թուրք հակերների հարձակմանն է ենթարկվել, հայտնում է habermonitor.com-ը:

Հակերները կայքում հետևյալ գրությունն են թողել. «Դուք մտքի ազատությունը մեծարող այնպիսի երկիր եք, որ ձեր ժողովրդին բանտ եք նետում, յուրաքանչյուրի, ով ասում է ճշմարտությունը`հայտարարելով «ոչ մի Հայոց Ցեղասպանություն էլ չկա»: Ձեր երկերեսանի կառավարությունը մեզ հետ մի կերպ եք խոսում, այլ երկրների հետ այլ: Ձեր Ազգային Ժողովը նախևառաջ թող խոսի մարդկության հանդեպ հանցագործություն համարվող այն Ցեղասպանության մասին, որը դուք իրականցրել եք Ալժիրի նկատմամբ: Մենք գիտենք, որ Թուրքիայում ապրող հայերը տարբերվում են սփյուռքում ապրող հայերից: Հայկական սփյուռքն այնքան վախկոտ է, որ խիզախություն չունի բացել արխիվներն ու առերեսել ճշմարտությանը: Դուք` ֆրանսիացիներդ, այնքան խղճուկ եք, որ քվեների համար պատրաստ եք արհամարհել պատմությունը»: