Home / Հայաստան / Ղարաբաղյան հակամարտության կողմերը մի շարք հարցերի շուրջ համաձայնության են հասել. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կողմերը մի շարք հարցերի շուրջ համաձայնության են հասել. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ամփոփել է հակամարտությունների կարգավորման վերաբերյալ 2011 թվականի արդյունքները: Մի շարք հակամարտությունների շարքում նշվում է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը:

«Հետխորհրդային տարածքում խաղաղարար գործունեությանը նպաստելու նպատակով Սոչիում և Կազանում հանդիպումներ են անցկացվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, որոնց ընթացքում հաջողվել է փոխադարձ համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի շուրջ»,-ասված է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքում: