Home / Հայաստան / Սահակաշվիլին Ամանորի գիշերը մուլտհերոս կդառնա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Սահակաշվիլին Ամանորի գիշերը մուլտհերոս կդառնա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Դեկտեմբերի 31-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքով կցուցադրվի «Բանանային հանրապետություն, որտեղ բանան չկա» երգիծական մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսներից է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Նրա հետ մեկտեղ մուլտհերոսներ կդառնան նաև կառավարության այլ անդամներ, հայտնում է «Վզգլյադ» պարբերականը:

Տոնական թողարկումից հետո` հունվարի 15-ից սկսած, ամեն շաբաթ 1 սերիա կցուցադրվի:

Մուլտֆիլմի հերոսներից կլինեն նաև Ներքին Գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, Էկոնոմիկայի նախարար Վերոնիկա Կոբալիան, Արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, ընդդիմադիր միլիարդատեր Բիդզինա Իվանիշվիլին (նա համաձայնել է ֆինանսավորել նախագիծը) և այլք:

Ծրագիրը ղեկավարում է հայտնի հեռուստալրագրող Շալվա Ռամիշվիլին:

«Կվելա սիախլե» պարբերականի հետ զրույցում Ռամիշվիլին ասել է, որ Սահակաշվիլին աշխատանքը խլում է սցենարիստներից:

«Փաստացիորեն ոչ մի բան պետք չէ հորինել: Պետք է ընդամենը նկարներով ներկայացնել այն, ինչ նա իրականում անում է»,-ասել է Ռամիշվիլին:

Մուլտֆիլմը նկարվել է 2008 թվականին Ռամիշվիլիի կողմից