Home / Հայաստան / Գերմանացիները սառցե եկեղեցի են կառուցել (ՖՈՏՈ)

Գերմանացիները սառցե եկեղեցի են կառուցել (ՖՈՏՈ)

Գերմանիայի և Չեխիայի սահմանին ընկած գյուղերից մեկում դեկտեմբերի 28-ին հանդիսավոր կերպով բացվել է ամբողջությամբ ձյունից ու սառույցից պատրաստված եկեղեցին:

Եկեղեցու կառուցման համար 1400 խ.մ. ձյուն է օգտագործվել, կառույցի երկարությունը 20 մետր է: Եկեղեցու վրա 17 մետր բարձրություն ունեցող աշտարակ է տեղադրվել:

Բոլոր ծախսերը հոգացել են տեղի բնակիչները: Գյուղի խանդավառ բնակիչները աշխատում էին օր ու գիշեր, որպեսզի հասցնեն մինչ Ամանոր ավարտել աշխատանքները: Եկեղեցին կարող է մինչև 200 այցելու տեղավորել:

Գյուղացիների համար եկեղեցին ոչ միայն աղոթատեղի է, այլև իրենց ազգի անցյալի յուրատեսակ հուշարձան:

1911 թվականին բավարական գյուղի բնակիչները առաջին ձյունե եկեղեցին էին կառուցել որպես բողոքի նշան տեղի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների դեմ:

Ակնկալվում է, որ սառցե աղոթատեղին կմնա մինչ գարուն: Ստեղծողները հույս ունեն, որ այն մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի: