Home / Հայաստան / Կոտայքի մարզում երկու հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել

Կոտայքի մարզում երկու հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել

Դեկտեմբերի 29-ի առավոտյան` 09:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանատան մոտ հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ այրվում է «Հուշարձան» ՍՊԸ-ին պատկանող երկու վագոն-տնակ:

Հրդեհը մարվել է 10:00-ին մոտ:

Ամբողջությամբ այրվել է երկու վագոն-տնակ` գույքով և տնտեսական իրերով: Տնակներից մեկում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի:

Նույն օրը, ժամը 10.45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում: Ամբողջությամբ այրվել է նախկին ֆերմանների պահակատունը, հրդեհի հետևանքով զոհվել է 45-ամյա Օլեգ Գասպարյանը: