Home / Հայաստան / «Երջանկությունը մենակ հաղթանակով չէ». Կոնգրեսն Ամանորը նշեց Երևանի կենտրոնում

«Երջանկությունը մենակ հաղթանակով չէ». Կոնգրեսն Ամանորը նշեց Երևանի կենտրոնում

Արդեն չորս տարի շարունակ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստներն Ամանորի գիշերը հավաքվում են Սարյանի պուրակում: Այս տարի նույնպես իրենց տներում Նոր տարվա առաջին րոպեները դիմավորելուց հետո ՀԱԿ-ի անդամները հավաքվեցին Երևանի կենտրոնում:

Կոնգրեսի ղեկավար կազմից Սարյանի պուրակ էին եկել Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Սարգսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հարություն Ուռուտյանը:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ներկաներին ուղղված իր մաղթանքում նշել է, որ «ժողովուրդն այս տարիների տառապանքի համար, պարգևատրվելու է մեր կամքով, մեր ցանկությամբ, մեր ուզածով և մեր  պայքարով»:

«Մենք ամեն տարի իրար հաղթանակ ենք մաղթում, հիմա ուզում եմ ձեզ մի բան ասել, ես մեր հաղթանակի վրա չեմ կասկածում, բայց ես կարծում եմ, որ հաղթանակը միակ բանը չէ, որ մեզ երջանիկ է դարձնում: Ես ուզում եմ ձեզ բոլորիդ մաղթել երջանկություն այս Նոր տարվա մեջ: Երջանկությունը մենակ հաղթանակով չէ` սեր, բարություն, առողջություն, հազար ու մի բան, էս ամեն ինչը ձեռք է բերվում միայն էն սիրով, որը մենք բոլորս իրար նկատմամբ տածում ենք: Եկեք խմենք այդ սիրո, այդ հավատի կենացը», – իր հերթին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքերից հետո ներկաները սկսեցին վանկարկել «Պայքար, պայքար մինչև վերջ»: