Home / Հայաստան / Երևանի 20 դպրոցներում ձմեռային արձակուրդը երկարաձգել են

Երևանի 20 դպրոցներում ձմեռային արձակուրդը երկարաձգել են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մայրաքաղաքի անհատական ջեռուցման համակարգ չունեցող թվով 20 դպրոցների 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև  2012 թվականի հունվարի 20-ը , իսկ  1-ին և 2-րդ դասարանցիներինը՝  մինչև փետրվարի 3-ը ներառյալ։ Վերոնշյալ 20 դպրոցներն են` 15, 23, 25, 40, 72, 81, 31, 34, 66, 144, 133, 134, 157, 163, 102, 107, 108, 120, 146 համարների և Արաբկիրի կույրերի հատուկ դպրոց:

Նույն կարգադրությամբ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում  2-րդ կիսամյակի դասերը  1-ին և 2-րդ դասարաններում կսկսվեն հունվարի 23-ին, իսկ 3-12-րդ դասարաններում՝  այսօրվանից։