Home / Հայաստան / Բժիշկները պայքարում են Ղարաբաղում վիրավորված զինվորի կյանքի համար

Բժիշկները պայքարում են Ղարաբաղում վիրավորված զինվորի կյանքի համար

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում 2011 թվականի դեկտեմբերի 28-ին վիրավորված ՊԲ 19-ամյա ժամկետային զինծառայող Գևորգ Էդիկի Եղիազարյանի  առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի  քարտուղար Դավիթ Կարապետյանը:

«Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան՝  կյանքին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար: Առկա է դրական տեղաշարժ, վերականգնվել է գիտակցությունը, սակայն ամեն ինչ պարզ կլինի մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով` այս պահին Գևորգը կյանքի ու մահվան կռիվ է տալիս:

Հիշեցնենք, որ Եղիազարյանը վիրավորվել էր Հյուսիսարևելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: Դեկտեմբերի 29-ին ԼՂՀ-ից  նրան  շտապ ուղղաթիռով տեղափոխել էին Երևան: Գևորգ Եղիազարյանն այս պահին գտնվում է Մուրացանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում: