Home / Հայաստան / Փարիզում կտուգանեն ծխախոտի մնացորդի համար

Փարիզում կտուգանեն ծխախոտի մնացորդի համար

Փարիզի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են 35 եվրոյի չափով տուգանել ծխողներին ծխախոտի յուրաքանչյուր նետված մնացորդի համար, հայտնել է BFM TV-ին:

Քաղաքային իշխանությունները հազարավոր տուգանքներ են սահմանում Փարիզի փողոցները մաքուր պահելու նպատակով, և նոր պատժամիջոցները միտված են էապես մեծացնելու այդ ցուցանիշները:

Ի դեպ, իշխանությունները պատրաստվում են օրենքը ուժի մեջ մտցնել միայն այն բանից հետո, երբ փողոցներում աղբարկղերի կողքին մոխրամաններ տեղադրվեն: Գողությունից խուսափելու համար մոխրամանները կպատրաստվեն էժան նյութերից:

BFM-ի տվյալներով` տարեկան Փարիզի քաղաքային ծառայությունները փողոցներից 315 տոննա մնացորդ են հավաքում: