Home / Հայաստան / Այն, ինչ Բաթումիում անվճար են տալիս, Ղռերում վաճառում են 20 միլիոնով. սոցիոլոգ

Այն, ինչ Բաթումիում անվճար են տալիս, Ղռերում վաճառում են 20 միլիոնով. սոցիոլոգ

Հայաստանում ստիպում են անգամ փողոցում 100 դրամ հավաքողներին հսկիչ-դրամարկղ ունենալ ու կտրոն տալ, ինչը ծաղրանք է հիշեցնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Փոքր բիզնեսը ամբողջ աշխարհում  ապահովում է աշխատուժի 85%-ը, և սրանով պետությունները պայքարում են գործազրկության դեմ: 2010 թվականի մեր  հարցումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ընտանիքների 14% արտագաղթ է գրանցվել բիզնեսի փակման կամ աշխատանք կորցնելու պատճառով»,- – նշել է նա:

Ադիբեկյանը խոսել է նաև ներդրումային անբարենպաստ պայմանների մասին.

«Եղվարդի չկառուցված ջրամբարի տեղում հանգստի գոտի ստեղծելու ծրագիր կար, պայմանավորվածություն արդեն կար, մնում էր հողն օտարել որպես ոչ արդյունաբերական: Տարածքը գնահատվեց 40 միլիոն դոլար: Նույն պրոյեկտի նախագծողին Բաթումիի քաղաքապետը տալիս է անվճար 2 հա հող՝ Բաթումի ցանկացած շրջանում, միայն թե  հանգստի գոտի կառուցի:

Ղռերում տարածքը 40 միլիոն է գնահատվում ու վաճառվում 20 միլիոնով, իսկ Բաթումիի պես ծովափնյա քաղաքում անվճար են տրամադրում հողը: Այս պատճառով էլ Վրաստանը բարենպաստության առումով 27-րդ տեղում է գտնվում, Հայաստանը՝ 49»: