Home / Հայաստան / Գողացված նոութբուքը տիրուհուն է ուղարկել կողոպտիչի նկարը

Գողացված նոութբուքը տիրուհուն է ուղարկել կողոպտիչի նկարը

Անգլիական Սոմերսեթ կոմսության դատարանը քննել է նոութբուքի գողության առիթով հարուցված քրեական գործը: Նոութբուքի գողին հնարավոր է եղել բերման ենթարկել շնորհիվ սարքի վրա տեղադրված տեսահսկման համակարգի:

Հանցագործին ձերբակալել են այն բանից հետո, երբ նոութբուքը սարքի իսկական տիրոջն է ուղարկել իր գտնվելու վայրի մասին տվյալները, ինչպես նաև գողի նկարը:

Այս գործողություններն իրականացվել են Prey համակարգի շնորհիվ, որը թույլ է տալիս սարքի տերերին հետևել իրենց սարքի գտնվելու վայրին, իմանալ Wi-Fi ծածկույթի կորդինատները, ինչպես նաև էլեկտրոնային փոստի վրա ստանալ սարքը շրջապատող միջավայրի ֆոտոն:

Դատաքննության արդյունքում գողին պարտավորեցրել են հասարակական աշխատանքներ իրականացնել և հետևել պարեկային ժամին: