Home / Հայաստան / Դաշնակցությունը կվերադառնա՞ կոալիցիա. կանխատեսում

Դաշնակցությունը կվերադառնա՞ կոալիցիա. կանխատեսում

Չի բացառվում, որ գալիք խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունը նորից մտնի կոալիցիա՝ կախված Հայոց ցեղասպանության հարցի լուծումից և հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով` ընտրություններին կտրուկ ցնցումներ չեն լինելու:

«Մեր կանխատեսումներով` ՀԱԿ-ը շանսեր ունի անցնել ԱԺ, և հետևաբար ԱԺ-ում կունենանք ուժեղ ընդդիմություն, և մեր ԱԺ-ն կաշխատի բոլորովին այլ ռեժիմով», ասել է նա:

Ըստ Ադիբեկյանի` այս պահին հարցումների տվյալները չեն կարող որոշիչ դառնալ, դրանք կհրապարակվեն մոտ օրերս` մոնիտորինգի արդյունքները պարզելուց հետո:

«Այսօրվա հարցումներով ընդամենը ամեն 6-րդն է գնալու ընտրությունների ու որոշում ունի՝ ում է ձայնը տալու, իսկ մնացածները կասկածներ ունեն», – ասել է Ադիբեկյանը: