Home / Հայաստան / Կոալիցիա Դաշնակցության վերադարձի մասին կանխատեսումները քարոզչական տեխնոլոգիա է. Սեյրանյան

Կոալիցիա Դաշնակցության վերադարձի մասին կանխատեսումները քարոզչական տեխնոլոգիա է. Սեյրանյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումը, թե խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունը կարող է վերադառնալ կոալիցիա, ընդամենը քարոզչական տեխնոլոգիա է, որով հանրության մեջ ամենատարբեր գաղափարների կամ մոտեցումների հետ կապված փորձում են առաջացնել խճճված իրավիճակ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կրթության և գիության նախկին նախարար, դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը:

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել կամ բացատրել, թե այս կամ այն հետազոտողը կամ քաղաքական  վերլուծաբանն ու սոցիոլոգը ինչ ենթադրություններ, գաղափարներ, մոտեցումներ և կարծիքներ ունի Հայաստանի քաղաքական դաշտի  հնարավոր զարգացումների մասին»,- ասել է  Սեյրանյանը: